Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Առաջարկների համաժողով

Առաջարկների համաժողով
19.09.2017 | 10:47

«Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը կարելի է կոչել առաջարկների համաժողով: Կարևոր է ծրագրային հենք տալ այդ առաջարկներին: Եթե ծրագրի ձև, բովանդակություն ու կերպ ստանան, կիրականանան»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց քաղաքագետ ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱԲԵԶՅԱՆԸ:

Համաժողովին մասնակցում է առաջին անգամ: «Ազգ-բանակ» թեմայի շրջանակում Arminfocenter կայքը առաջարկելու է, որ Հայաստանի պաշտպանական համակարգի վերաբերյալ հատուկ ուսումնասիրություն արվի, արդեն եղած փորձի և իրենց առաջարկների հիման վրա ձևավորվի ընդհանուր պաշտպանական համակարգ: «Հայաստանի, Արցախի սահմանային խնդիրներից զատ, շատ ավելի խոր և լուրջ է այս պահին և դեռ տևական ժամանակ Մերձավոր Արևելքի հայության խնդիրը»,- ընդգծեց Տիգրան Փաշաբեզյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ